Posted in Պատմություն 7-րդ դասարան

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոց
Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծողն է, հայերեն ինքնուրույն և թարգմանական գրականության սկզբնավորողը, հայ գրչության ու հայագիր դպրոցի հիմնադիրը, հայերենի առաջին ուսուցիչը:

Ծնվել է Վարդան անունով կիսաազնվականի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ. հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև նվիրվել ռազմական գործին: 394 թ. դարձել է վանական, իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ տարբեր գավառներում, տարածել քրիստոնեական վարդապետությունը, Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար:

Այդ առաքելության ընթացքում նա լրջորեն մտահոգվել է երկրի վիճակով, գիտակցել լեզվի, եկեղեցու, դպրոցի, ավանդույթների և մշակույթի կարևորությունը ժողովրդի ինքնության պահպանման համար. Հայաստանի պարսկական հատվածում (387 թ. Հայաստանը բաժանվել էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև) հետզհետե ուժեղանում էր պարսկերենի ազդեցությունը, իսկ բյուզանդական մասում հունարենը դարձել էր պետական լեզու: Հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով Մաշտոցը կազմել է հրատապ ծրագիր՝ հայերեն թարգմանել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողություններն անել հայերենով, ստեղծել ինքնուրույն հայերեն գրականություն, ամրացնել երկրի՝ 2 մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում:
Մեսրոպ Մաշտոց փողոց

Մաշտոցի պողոտան քաղաքային նշանակության փողոց է, Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Երևանի ամենակենտրոնական և ամենամեծ պողոտաներից մեկն է։ Սկսվում է Հաղթանակի կամրջից (հարավում) և ավարտվում Մատենադարանով (հյուսիսում)։

Խորհրդային տարիներին կրել է նախ Իոսիֆ Ստալինի, իսկ 1960 թվականից՝ Վլադիմիր Լենինի անունը։   

Երևանի լայնածավալ վերակառուցումն իրականացվել է ըստ քաղաքի գլխավոր պլանի, որը նախապատրաստվել է 1924 թվականին ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի կողմից։ Վերջինս նախագծել է քաղաքի գլխավոր՝ Լենինի հրապարակը՝ ճարտարապետական անսամբլի սկիզբը, որը փաստացիորեն վերաբերում է 1926 թվականին, երբ հիմնադրվել է Հողժողկոմի շենքը Նալբանդյան փողոցում։ 1920-ական թվականներից իրականացվող գլխավոր պլանը փաստացիորեն պահպանել է հին Երևանի առանցքներից միայն մեկը՝ Աստաֆյան փողոցը (ներկայում՝ Աբովյան փողոց)։ Քաղաքի փողոցների ցանցը կազմվել է նորից, հին կառույցները քանդվել են։

Մաշտոցի պողոտան անցնում է Սունդուկյան նախկին փողոցի տեղով, որը զգալիորեն ուղղվել է ու լայնացվել։ Ճարտարապետական հուշարձաններից պահպանվել է Կապույտ մզկիթը (Գյոյ-ջամի, 1760-ական թվականներ)։ 1950 թվականին պողոտայի վերջում՝ բարձր բլրի վրա, տեղադրվել է Ստալինի արձանը (քանդակագործ՝ Սերգեյ Մերկուրով, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան)։

1945 թվականին շահագործման է հանձնվել Հաղթանակի կամուրջը։ 1952 թվականին ավարտվել է Փակ շուկայի շենքի շինարարությունը։

1959 гթվականին պողոտայի արևմտյան ծայրի մոտ՝ բլրի լանջին՝ Ստալինի հուշարձանի ներքևում, բացվել է Մատենադարանը՝ հին ձեռագրերի ինստիտուտը։ 1962 թվականին Ստալինի արձանը հանվել է պատվանդանից, իսկ 1967 թվականին դրա վրա տեղ է գտել Մայր Հայաստան հուշարձանը։

1972 թվականին բացվել է Ժամանակակից արվեստի թանգարանը։ 1976 թվականին նոր շենք է կառուցվել Սուրբ Սարգիս եկեղեցու համար, որն ընդգրկել է նաև հին շինությունը։

Mashtots-avenue.jpg

Հեղինակ՝

swag

Թողնել մեկնաբանություն